Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում չէր ցանկանա խաղալ Ռուսաստանի և Իսրայելի ակումբների դեմ` կապված քաղաքական վերջին իրադարձությունների հետ:
«Չէի ցանկանա խմբում մրցակցել ռուսական կամ իսրայելական թիմերի դեմ: Դժվար է ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է»,- ruhrnachrichten-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք, որ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի դեմ, իսկ Ռուսաստանը մեղադրվում է Դոնբասում ռազմական հակամարտությունը սրելու մեջ:
Հարկ է նշել նաև, որ Չեմպիոնների Լիգայում Ռուսաստանը ներկայացնում են ԲԿՄԱ-ն, որը հնադես է գալու մրցաշարի խմբային փուլում, և «Զենիթ»-ը, որը պետք է հաղթահարի որակավորման փուլի արգելքը:





































