Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց «Ռեյմս»-ի դեմ արտագնա հանդիպումը: Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, ով, սակայն, չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը, նաև դրվագներից մեկում վրիպեց` դատարկ դարպասին հարվածելիս:
Ֆրանսիայի առաջնություն
«Ռեյմս» – ՊՍԺ՝ 2:2
Պրինս Օնյանգ (22’), Անտուան Դեվյու (34’) – Զլատան Իբրահիմովիչ (7’), (63’)








































