Հինգշաբթի Սաուդյան Արաբիայում դահիճները գլխատել են ծագումով Եմենից Ավդա Ահմադ Ավդա Սալեմին, որը մեղավոր էր ճանաչվել երկու կանանց բռնաբարության և գազանային սպանության մեջ։ Հանցագործի զոհն էին դարձել ասիական երկրներից եկած տնային աշխատող կանայք։
Յանբու քաղաքում հանցագործի մահապատժի մասին հաղորդում է Arab News պարբերականը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությանը։
Ինչպես հետևում է գործի նյութերից, Ավդա Սալեմը կանանց հետ դատաստան է տեսել 2007 և 2008 թվականներին։ Տուժածներից մեկին նա բռնաբերել է և վրան թթու լցրել, իսկ մյուսին անարգումից հետո մորթել է։
Դատարանում Սալեմը խոստովանել է, որ ներկայացել է որպես ուսանող և Սաուդյան Արաբիայի քաղաքացի։ Մի քանի տարի նա տեղաշարժվել է երկրում՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։
Դատարանում նաև պարզվել է, որ Ավդան ծեծել է իր կնոջն ու երեխաներին։







































