Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ ռուսների միայն 5% է Հայաստանը համարում հուսալի գործընկեր,-հաղորդում է Ria Novosti-ն:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ Ռուսաստանի ամենահուսալի գործընկերներն են Բելառուսը՝ 46%, և Ղազախստանը՝ 38%: Երրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 17% ցուցանիշով:
Հետխորհրդային տարածության մյուս պետությունները՝ որպես ՌԴ հուսալի գործընկեր, զգալիորեն հետ են ընկնում. Ղրղզստան և Ադրբեջան՝ 4%, Ուզբեկստան՝ 3%, Թուրքմենիա և Տաջիկստան՝ 1%:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ ամենաանհուսալի գործընկերը Վրաստանն է:
Ռուսները համանման գնահատական են տվել նաև ԱՊՀ երկրների նախագահներին:
Ռուսների շրջանում ամենաշատ վստահությունը վայելում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (34%) և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (31%):
Նրանց հետևում է Վիկտոր Յանուկովիչը (12%), Իլհամ Ալիևը՝ (5%), Սերժ Սարգսյանը՝ ( 3%):
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցմանը մասնակցել է 1600 մարդ՝ ՌԴ 46 շրջաններից: