ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանական դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության և կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության երկու աշխատակից։










































