Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է Trend-ը: Ըստ հաղորդագրության՝ «Պետրոսյանի մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային անբավարարությունը»
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանում գերեվարվել էր Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ: