IBM ընկերությունը ներկայացրել է համակարգչային նոր TrueNorth կրիչը՝ գրում է The New York Times-ը: Ինչպես նշում են նախագծի հեղինակները՝ նոր մշակումը ուղեղի նման է գործում:
Պրոցեսորն ավելի մեծ էներգիա չի պահանջում, քան լսելու սարքավորումը, դրա հետ մեկտեղ՝ այն կարող է գլուխ հանել հաշվարկներից, որոնցից գլուխ չեն հանում ժամանակակից համակարգիչները՝ նշում է պարբերականը: Կրիչի էլեկտրոնային «նեյրոնները», մասնավորապես, ընդունակ են ազդանշան տալ, երբ ինչ-որ տեսակի տվյալները, օրինակ՝ լույսը, անցնում են որոշակի սահմանը՝ նշվում է հոդվածում:

Արդյունքում TrueNorth-ն ընդունակ է հասկանալ, որ տեսանյութում կինը բարձրացնում է դրամապանակը, կամ էլ վերահսկել ռոբոտի տեղաշարժը: Մարդիկ ընկալում են այդ գործողությունները, այն դեպքում, երբ համակարգիչներն ու ռոբոտները չեն կարողանում կրկնել՝ մանրամասնում է պարբերականը:
IBM-ի հետազոտողները TrueNorth-ի աշխատանքի զեկույցը հրապարակել են Science ամսագրում:






































