ԱՄՆ նախկին թաղման բյուրոյում գտել են 1978թ. Գայանայում իրագործված ծիսական ինքնասպանության 9 զոհերի դիակիզված մնացորդները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոխիրը գտել են Դելավեր նահանգի մայրաքաղաք Դովերում: Հաստատության ներկայիս տերերը ոստիկանությանը հայտնել են, որ իրենք գտել են 38 անհայտ կոնտեյներ:

Աճյունասափորները բացահայտած պաշտոնյաները դժվարանում են ենթադրել, թե ինչու ոչ ոք չի դիմել մնացորդների համար:
Գտնված աճյունների և Ջոնսթաունում զանգվածային ինքնասպանության զոհերի միջև կապը օգնել են պարզել շենքում եղած մահվան մասին վկայությունները:

1978-ին «Ժողովուրդների տաճար» կրոնական աղանդի ավելի քան 900 անդամներ իրենց առաջնորդ Ջիմ Ջոնսի հրամանով թունավորվել են ցիանիդով՝ այդպիսով գործելով «հեղափոխական ինքնասպանություն»:

Մահացածների մարմինները տեղափոխվել են Դովերի ռազմաբազա, որտեղ գտնվում է ԱՄՆ ամենամեծ դիահերձարանը:













































