Կանադան Ուկրաինա է ուղարկում ոչ մահաբեր սարքավորումների առաջին խմբաքանակը: Այդ սարքավորումների թվում են սաղավարտները, բալիստիկ ակնոցները, բաճկոնները, վրաններն ու քնապարկերը: Այս մասին հայտնում է RBK-ն:
«Այսօր CC-130J Hercules-ը կանադական զինված ուժերի Տրենտոն բազայից սկսում է Ուկրաինա թռիչքների առաջին շարքը՝ ոչ մահաբեր ռազմական տեխնիկա մատակարարելու համար, որն Ուկրաինան կարող է օգտագործել ռուսական ագրեսիայից իր արևելյան սահմանի պաշտպանության համար»,- ասվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարության մեջ:
Նշվում է, որ սարքավորումները անվտանգության ուժերին և սահմանապահներին թույլ կտան ավելի արդյունավետորեն ի հայտ բերել և հետևել արգելված ապրանքների ու մարդկանց տեղաշարժին: «Մենք տալիս ենք այն, ինչ Ուկրաինան խնդրել է մեզնից»,- նշել է Հարփերը:
Վարչապետը ռազմական բեռի ուղարկումն անվանել է Կանադայի կողմից «արագ, նպատակաուղղված և միանշանակ պատասխան Արևելյան Ուկրաինայում ռուսական էքսպանսիոնիզմին և ռազմատենչությանը»:








































