Բրիթնի Սփիրսը սոցցանցի իր հետևորդների հետ կիսվել է լոսանջելեսյան լուսանկարիչ Ջեֆ Լիպսկու հեղինակած լուսանկարներով, գրում է Spletnik.ru-ն:
Ինչպես տեսնում ենք, խիստ դիետան և ինտենսիվ մարզումները, վերջիվերջո, հիանալի արդյունքներ են տվել. երկու երեխաների մայրը ցնցող տեսք ունի: Համակարգչի մոնիտորի լուսանկարը Բրիթնին տեղադրել է իր Instagram-ում, որի տակ գրառել է. «Ջեֆ Լիպսկու այսօրվա ֆոտոշարքը հիասքանչ էր: Ամբողջ ամառ ծանր աշխատում եմ»:
Դա իրոք այդպես է, հիշեցնենք, որ Բրիթնին սեպտեմբերին թողարկել է ներքնաշորերի հավաքածու, ընդ որում՝ երգչուհին ոչ միայն մոդելներ է մշակում, այլև նկարահանվում է դրանց գովազդի համար:














































