Զաք Սնայդերի «Բեթմենը Սուպերմենի դեմ. Արդարադատության արևածագին» ֆիլմը վարձույթում ավելի շուտ կհայտնվի, քան ծրագրված էր, գրում է Comingsoon-ը:
Warner Bros. Pictures ստուդիան ֆիլմի թողարկումը 2016թ. մայիսի 6-ից տեղափոխել է 2016թ. մարտի 25-ը: Ենթադրվում է, որ այս որոշումը ստուդիան ընդունել է այն պատճառով, որ մարտի 25-ին նշանակված է Marvel Studios-ի «Կապիտան Ամերիկա-3» ֆիլմի պրեմիերան:
«Բեթմենը Սուպերմենի դեմ» ֆիլմում կնկարահանվեն Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Էմի Ադամսը, Ջերեմի Այրոնսը և Հոլլի Հանթերը:











































