Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում դատարանը կարմիր կխմերների 2 առաջնորդների երկրի բնակչության նկատմամբ գենոցիդի մեղադրանքով դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Կարմիր կխմերների շարժման երկրորդ դեմքը Փոլ Փոթից հետո՝ Նուոն Չեան, և պետության նախկին ձևական ղեկավար Կխիեու Սամփհանը մեղավոր են ճանաչվել մարդկության հանդեպ հացագործությունների համար: Նրանց նկատմամբ սահմանվել է Կամբոջայի օրենքով առավելագույն պատիժը:
Սա կարմիր կխմերների առաջնորդների նկատմամբ առաջին դատավճիռն է: Շարժման հանցագործությունների հետաքննությամբ զբաղվում է Կամբոջայի հարցով արտակարգ տրիբունալը, որը ստեղծվել է 2006 թ. ՄԱԿ-ի աջակցությամբ: Քանի որ կարմիր կխմերների առաջնորդ Փոլ Փոթը մահացել է 1998-ին, դատարանի առաջ են կանգնել միայն նրա հետևորդները:
Կոմունիստական գաղափար դավանող կարմիր կխմերները կամբոջայում կառավարել են 1975-1979 թթ.: Նրանք ոչնչացրել են իրենց քաղաքական հակառակորդներին և բնակչությանը զանգվածաբար ուղարկել են ճամբարներ, որտեղ մարդիկ մահացել են գերծանրաբեռնվածությունից, սովից ու կտտանքներից: Տարբեր տվյալներով՝ կարմիր կխմերների ճնշումների հետևաքով զոհվել է 1-2 մլն մարդ:









































