Մի՞թե հայտնիների երեխաները կարող են շրջանցել օրենքները: Երրորդ աշխարհի երկրներում դա հնարավոր է, սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում հպարտանում են օրենքի գերակայությամբ, որը պաշտոններ և կոչումներ չի ճանաչում: ԱՄՆ-ում ծխել թույլատրվում է 18 տարեկանից, սակայն Լուրդես Լեոնը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ նա թքած ունի կանոնների վրա: Ֆրանսիայում հանգստանալու ժամանակ աղջիկը ծխել է լողափին, գրում է Lady.ru-ն:
Մադոննան հրապարակավ չի արդարացնում դստեր ծխելը, սակայն, դատելով ամեն ինչից, Լուրդեսը բնավորությամբ նույնքան անսանձ է, որքան և նրա մայրը:
17-ամյա աղջկան պապարացիները լուսանկարել են, երբ նա ծխել է թե լողափին և թե շքեղ զբոսանավում, որը կայանած է եղել Անտիբ շրջանում: Այստեղ աղջիկը ընտանիքի հետ նշել է միջնակարգ դպրոցն ավարտելը: Հնարավոր է՝ Լուրդեսը մտածել է, որ նրա խիստ մայրիկը չի տեսնի իր ծխելը, համենայն դեպս, Մադոննային մոտակայքում չեն նկատել:











































