Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը` Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ընտրել է թիմի նոր ավագին:
Կարլես Պույոլի` կարիերան ավարտելու որոշումից հետո թիմի նոր ավագը կլինի Չավին: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Անհրաժեշտության դեպքում ավագին կփոխարինեն Անդրես Ինյեստան, Սերխիո Բուսկետսը կամ Լիոնել Մեսսին, որոնք բոլորը թիմի սաներ են:







































