«Միացյալ երիտասարդական լիգա»-ն հաղորդագրություն է տարածել՝ «Աստծո տուն» կոչվող աղանդի գործունեության վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ-ում գործող և քայքայիչ գործունեություն ծավալող աղանդավորական կազմակերպություններից Աստծո տուն կոչվող աղանդը, վերջերս շրջում է ՀՀ-ի ողջ տարածքում և իր «բժշկության» կուրսերն է անցկացնում: Այս ամենից անմասն չմնաց նաև մեր երկրորդ քաղաքը՝ Գյումրին:
Բացի այդ, այս աղանդn իր հավաքներn անցկացնում է նաև Երևանի Այրարատ կինոթատրոնի տարածքում, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
«Աստծո տուն» աղանդն անցկացնում է նաև ամենամյա ճամբարներ Սևանում, որտեղ կատարվում է քարոզներ նույնիսկ անչափահասներին:
ՀՀ-ում 2012 թվականից գործում է նաև մեկ այլ աղանդ, որը ևս հանդիսանում է ավետարանական աղանդներից: Այդ աղանդն է «Աստծո բանակը»:









































