Ֆուտբոլի Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը հուլիսի վերջից թափուր էր մնացել, քանի որ գլխավոր մարզիչ Խորխե Պինտոն որոշել էր հրաժարական տալ:
Պինտոյի գլխավորությամբ Կոստա-Ռիկայի ընտրանի դարձավ «Մունդիալ-2014»-ի գլխավոր հայտնությունը` հասնալով մինչև քառորդ եզրափակիչ ու ճանապարհը Հոլանդիայի հավաքականին զիջելով միայն 11մ հարվածաշարի արդյունքում:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հարավամերիկյան հավաքականը գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը: Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունը կանգ է առել Սանչեսի թեկնածության վրա:
«Ինձ համար շատ հետաքրքիր կլինի աշխատանքը Կոստա-Ռիկայի հավաքականում: Եթե այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները որոշեն, որ ես համապատասխանում եմ իրենց, չեմ հրաժարվի գլխավորել թիմը»,- հայտարարել է Սանչեսը:






































