Ամեն օր ասպիրին ընդունելը կարող է նվազեցնել ստամոքսի և աղիների քաղցկեղի զարգացման կամ մահվան ռիսկը՝ ասվում է բրիտանացի մասնագետների նոր հետազոտության մեջ: Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանի հետազոտողների զեկույցը հրապարակվել է Annals of Oncology ամսագրում:
Գիտնականների գնահատմամբ՝ եթե 50 տարեկանից մեծ յուրաքանչյուր բրիտանացի 10 տարի ասպիրին ընդուներ, 2 տասնամյակում հնարավոր կլիներ 122 հազար կյանք փրկել:
Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ դեղը կարող է ներքին արյունահոսության պատճառ դառնալ, ուստի մինչ ընդունելը՝ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:








































