Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ինքնակենսագրության մեջ գրել է, որ ատում է «տիկի-տակա» արտահայտությունը, ինչպես անվանում են «Բարսելոնա»-ում նրա խաղաոճը:
«Ես ատում եմ «տիկի-տակա» արտահայտությունը»,- կատալոնական Ara պարբերականը մեջբերում է մի հատված Գվարդիոլայի գրքից, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 4-ին:
Մարզիչը, սակայն, բացատրել է, որ խոսքը հենց արտահայտության, այլ ոչ թե խաղաոճի մասին է:
«Տիրել գնդակին նշանակում է խաղը կազմակերպելու և մրցակցի դեմ գործելու միջոց: Եթե 15 փոխանցումներից բաղկացած շղթա չես կազմակերպում, ապա պաշտպանությունից դեպի գրոհ հաջողությամբ անցնելն անհնարին է»,- նշել է մասնագետը:










































