Ընդդիմության գրոհայինները զանգվածային ականանետային կրակի են մատնել Դամասկոսի կենտրոնը: Զոհվել է 5 մարդ, վիրավորվել շուրջ 20-ը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ գնդակոծման են ենթարկվել քաղաքի կենտրոնական շրջանները՝ Իմարան, Աբու-Ռումանին, Մալկին և Մուհաջարին փողոցը, որտեղ գտնվում է նախագահական պալատը: Գնդակոծման է ենթարկվել նաև Մեզզա պողոտայում գտնվող «86» շրջանը:
Երեքշաբթի ցերեկը գնդակոծվել էին Ալ-Համեդիա, Ալ-Դուելյայա և շեյխ Ռեսլան շրջանները: Սպանվել է 1 մարդ, ևս 3-ը վիրավորվել են:
Սիրիայի մայրաքաղաքն արդեն 3-րդ օրն անընդմեջ ենթարկվում է գրոհայինների ականանետային հարձակման:









































