Backstreet Boys-ի, Փոլ Անկիի, Նիլ Յանգի և Crazy Horse խմբի հետաձգված համերգներից հետո իրենց համերգներն են հետաձգել Megadeth-ը, որի համերգը Թել Ավիվում պետք է կայանար օգոստոսի 6-ին, և Սի Լո Գրինը, որի համերգը Երուսաղեմում պլանավորված էր օգոստոսի 19-ին, հաղորդում է Hollywood Reporter-ը:
Երաժիշտները անհանգստանում են սարքավորումների և սեփական անվտանգության համար: Սի Լո Գրինի համերգի կազմակերպիչները հուսով են, որ երաժիշտը կկարողանա Իսրայել ժամանել հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին: «Արտիստը և նրա թիմը իրոք ցանկանում էին ժամանել, սակայն, ցավոք, մենք ստիպված եղանք հետաձգել ելույթը, քանի որ այժմ համերգներ կազմակերպելու ժամանակը չէ առաջին հերթին այն պատճառով, որ իսրայելական բանակը չի թույլատրում հազար մարդուց ավելի հավաքել»,-մեկնաբանում են երգչի պրոմոութերները:
Megadeth-ի համերգի կազմակերպիչները ելույթի հետաձգումը այսպես են մեկնաբանել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ երաշխավորել դեպի Թել Ավիվ տանող ճանապարհների անվտանգությունը, ինչպես նաև հենց համերգի անվտանգությունը, ապա այն ստիպված են հետաձգել: Երաժիշտները սպասում էին իսրայելյան համերգին և ցավում են, որ չեն կարող այժմ նվագել իրենց երկրպագուների համար, սակայն Թել Ավիվում համերգին կսպասեն հաջորդ միջազգային շրջագայության ժամանակ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը 72-ժամյա հրադադարի շրջանակներում օգոստոսի 5-ին զորքերը դուրս է բերում Գազայի հատվածից:









































