Monday, 06 05 2024
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն՝ Մայր Աթոռում

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից: «Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերար ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի: Մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:

Մրցույթին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը:

ՀՀ ԿԳ նախարարի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, մասանավորապես կրթության և գիտության ոլորտում: Տիկ. Կարինե Հարությունյանը կարևորեց նաև համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` կրթության ոլորտում ցուցաբերվող զորակցության համար: Ապա մրցույթի անցկացմանն անդրադարձավ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննսիյանն ու ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մրցույթի հաղթողներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը (ՀՀ Լոռու մարզ, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը (Երևան, թիվ 113 միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց), դասվար Անուշ Ալավերդյանը (Երևան, թիվ 51 հիմնական դպրոց): Երկրորդ մրցանակ ստացան 9, իսկ երրորդ մրցանակ` 14 ուսուցիչներ:

Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարմամբ ելույթ է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը` Ռաֆֆի Միքայելյանի խմբավարությամբ:

Հանդիսության ավարտին ամենքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել Նաթան Սրբազանը` շնորհավորելով մրցույթին մասնակից բոլոր ուսուցիչներին: Անդրադառնալով ուսուցչի առաքելությանը 21-րդ դարում` Սրբազանը մասնավորապես նշեց. «Սիրելի ուսուցիչներ, այսօր ձեր գործը դժվարին է, որովհետև մի կողմից ուսուցչի առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մյուս կողմից դասական ուսուցիչ-աշակերտ հարաբերության փոփոխություններն են, որոնք կատարվում են ժամանակի թելադրանքով: …Սակայն ուսուցչին բոլոր ժամանակներում պահել է մի բան. իր ներքին նվիրվածության ճրագի լույսը, որովհետև սա հայ իրականության անջնջելի, անփոփոխելի կարևոր մասունքն է: Եթե ուսուցիչն իր մեջ չունենա իր ուսուցչի կանթեղի լույսը, նա չի կարող լուսավորել և դա այլևս լուսավորություն չի կոչվի, այլ պարզ աշխատանք: Կրթությունը, ուսուցչությունը, մանկավարժությունը պարզ աշխատանք չէ, դա կոչում և նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն և ապագային»:

Վերստին շնորհավորելով մրցույցի հաղթողներին` Նաթան Սրբազանը վստահություն է հայտնել, որ այս մրցանակները իբրև խրախուսանք ևս մեկ անգամ կբոցավառեն նրանց հոգու կանթեղները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում