Տեսակապի և տեքստային ակնթարթային հաղորդագրությունների Skype ինտերնետ ծառայությունը մտադիր է հաղորդագրության նոր տեսակ ներմուծել՝ տեսահաղորդագրություն: Նոր ծառայությունը նման կլինի MMS-ին, միայն թե տեսաձայնագրություններով: Հաղորդագրությունների այդ տեսակը հիմնականում նախատեսված կլինի ծառայության վճարովի օգտատերերի համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հարկ է նշել, որ Skype Premium-ի ամսական վճարը ներկայում կազմում է 8.99 դոլար: Վճարման դիմաց օգտատերերը ստանում են հավելյալ կարգավորումներ: Ըստ շշուկների՝ ծրագրի արդեն հաջորդ` թարմացված տարբերակում հասանելի կլինի տեսահաղորդագրության գործառութը:
Այսպիսով՝ օգտատերերը կարող են իրենց ընկերներին անսահմանափակ քանակությամբ տեսանյութեր ուղարկել, ընդ որում՝ տեսանյութը կարող է սերվերներում պահպանվել առանց պահպանման ժամկետի սահմանափակման:
Skype-ից անվճար օգտվողներին ծառայությունը նույնպես հասանելի կլինի, սակայն` սահմանափակումներով, իսկ դրանց պահպանման ժամկետը կլինի 90 օր:









































