Ադրբեջանում ձերբակալվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը այն բանից հետո, երբ այցելել է իր կալանավորված կնոջը՝ Լեյլա Յունուսին: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովին:
Սկզբում Արիֆ Յունուսին տարել են ոստիկանական բաժանմունք: Այնուհետև նրա փաստաբանին փոխանցել են, րոր իր պաշտպանյալին տեղափոխել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քնչական վարչություն:
Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ Արիֆ Յունուսը նույնպես կկալանավորվի:









































