Դեկտեմբերի 5-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի ազգային մայրաքաղաքի շրջանի Գատինո քաղաքի քաղաքապետ Մարկ Բյուրոյին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրել է հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը` ընդգծելով, մասնավորապես, երկու պետությունները միավորող բարձր տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտները: Զրուցակիցները քննարկել են Գատինոյում տեղակայված, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի «Macadamian Technologies» ընկերության գործունեությունը Հայաստանում, որի Երեւանյան մասնաճյուղում ներկա պահին աշխատում է 60-ից ավելի մասնագետ:
Քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները:
Կողմերը շեշտել են մունիցիպալ եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը:








































