Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

Պետք է խուսափել Հայաստանում բարձրահարկերի կառուցումից

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանն այսօր անդրադարձել է Սպիտակի երկրաշարժին, դրանից հետո քաղած դասերին: Նրա խոսքով` Սպիտակի երկրաշարժը թեև չի համարվում աշխարհի ուժեղ երկրաշարժերից մեկը, սակայն այն ծանր հետևանքներ ունեցավ, 25.000 մարդ զոհվեց, 12 մլրդ դոլարի կորուստ ունեցանք:

Ըստ նրա`Սպիտակի ողբերգության հիմնական պատճառները շատ են, նախևառաջ՝ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում կային լուրջ բացթողումներ և սխալներ: Պատճառների խումբը չորս խմբի բաժանելով`Սերգեյ Նազարեթյանը թվարկեց` առաջինը պատրաստվածության ոլորտն է. այն ժամանակ հատուկ երկրաշարժերին դիմակայելու համակարգեր չկային, թե’ հասարակությունը և թե’ իշխանությունները պատրաստ չէին, դրա համար էլ երկրաշարժի առաջին օրերին չկարողացան իրավիճակը վերահսկել: Այս ոլորտում, ըստ նրա, լուրջ քայլեր են արվել, և բավականին առաջընթաց կա, ԱԻՆ վարչություն, ինչպես նաև նախարարություն է ստեղծվել:

Հաջորդ կարևոր խնդիրը բնակչության և իշխանությունների նախապատրաստումն է, այստեղ թեև աշխատանքներ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն: Նրա խոսքով` ստեղծվել են օրենքներ, իրավական դաշտը սեյսմակայունության աշխատանքների կատարման համար կարգավորվում է, բայց պետք է ստեղծվեն ենթաօրենսդրական փաստաթղթեր:

Բացթողումներից մեկն էլ Սպիտակի երկրաշարժի ժամանակ սեյսմիկ վտանգի գնահատումն էր. մեկից երեք բալով թերագնահատված էր:

Նա կարևոր ձեռքբերում համարեց սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի նախագծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Հայաստանի բոլոր քաղաքների համար կա այս քարտեզը, միկրոքարտեզը կազմվում է` ելնելով տեղի առանձնահատկություններից, որոնք դրվում են նախագծման հիմքում: Հիմա անցել են գյուղերի համար համապատասխան գլխավոր հատակագծերի կազմմանը:

Սերգեյ Նազարեթյանի խոսքով` սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման ուղղությամբ վերջին հինգ տարիներին լուրջ տեղաշարժեր կան Հայաստանում: «Մենք ունենք բավականին լավ տվյալներ,13 քաղաքների համար գնահատված է ռիսկը թե՛ բազմաբնակարան, թե՛ մասնավոր տների վերաբերյալ»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:

Նա նաև նշեց, որ երկու տարի առաջ հայ և ճապոնացի մասնագետների և հայերի օգնությամբ գնահատվել է Հայաստանի սեյսմիկ ռիսկը, պատկերը անհագստացնող է, քանի որ Երևանում 3500-ից ավելի շենքեր կան, որ սեյսմակայունության ուժեղացման կարիք ունեն, այդ հարցի լուծման համար պահանջվում է 15 միլիարդ գումար: Նա նաև նշեց, որ հատկապես խոցելի են դպրոցների շենքերը, 187 մարդ զոհվեց դպրոցներում Սպիտակի երկրաշարժից, Գյումրիում 2000 երեխա զոհվեց դպրոցներում:

Նրա խոսքով` խորհրդային շենքերն անորակ են կառուցված, չեն համապատասխանում սեյսմակայունության պահանջներին:

Կառավարությունը որոշում է ընդունել քաղաքի զարգացման ծրագրերում սեյսմակայունության խնդրին մեծ տեղ տալ:

Սակայն մասնագետի պնդմամբ, բնակիչները գիտակցաբար, թե անգիտակցաբար իրենց տներում թույլ են տվել այնպիսի ձևափոխումներ, որոնցով նպաստել են սեյսմակայունության նվազեցմանը:

«Գյումրիում շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառը բնակիչներն էին, պատեր էին քանդել, նկուղներ փոխել` չպատկերացնելով, որ իրենց համար սա կդառնա գերեզման»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:
1994 թվականին ստեղծվեցին սեյսմակայունության շինարարության նախագծման նորմերը: «Սա լուրջ դեր խաղաց նոր կառուցված շենքերի սեյսմակայունության ապահովման համար»,- ասաց Ս. Նազարեթյանը:

Սակայն այս նորմերը գործեցին մինչև 2006 թվականը, ըստ դրանց` մինչև հինգհարկանի շենքերի կառուցում էր թույլատրվում, արգելվում էր բարձրահարկերի կառուցումը:

Նոր կառուցվող շինությունները, ըստ բանախոսի, հիմնականում անհամեմատելի բարձր որակ ունեն, խորհրդային տարիներին բացթողումները շատ են, մեր նորմերով նախագիծը պետք է փորձաքննություն անցնի. շինարարից անկախ որակի հսկիչը արդյոք հետևո՞ւմ է պահանջներին:

Ամենաբարձր որակի են Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված 5000 շենքերը:

Սեյսմակայունության ապահովման համար պետք է խուսափել բարձրահարկերի կառուցումից:

Սերգեյ Նազարեթյանը նաև հավելեց, որ մոտ 1500 դպրոցի շենքեր կան, որոնց մեծ մասը սեյսմակայունության տեսակետից անմխիթար վիճակում են:

Անմխիրթար վիճակում է Աջափնյակ թաղամասը, նախագծողներն այս տարածքի երկրաբանությունը լավ չեն ուսումնասիրել: Գրունտները նստում են Աջափնյակում, շենքերը ոչ թե ցնցումներից են ճաքեր ստացել, այլ հիմքի անհավասրությունից: Այնտեղ կան երրորդ չորրորդ աստիճանի վթարայնության շենքեր:

Հայաստանում երկրաշարժի առավելագույն ուժգնության մակարդակը տասը բալն է, մեր տարածաշրջանում 1939 թվականին Երզնակայում է միայն եղել 11 բալ ուժգնությամբ երկարաշարժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում