ԱՄՆ խոշոր նավթային ընկերությունները հրաժարվում են Արկտիկայում նավթի արդյունահանումից։ Այդ տեղի է ունենում անհաջողությունների և վթարների հաջորդականության ֆոնին, որոնք նշյալ տարածաշրջանում կատարվել են Shell ընկերություն հսկայի հետ։ Մինչդեռ, Shell-ը բազմիցս պնդել է, որ արկտիկական շելֆում նավթի արդյունահանումը խոստանում է տնտեսական և էներգետիկ մեծ շահույթներ, գրում է russian.rt.com-ը։
Որոշ ամերիկյան նավթային ընկերություններ հրաժարվում են Արկտիկայում հորատումից։ Վերջին 11 տարիներին Բոֆորտի ծովում պաշարների հանման համար մեծ մակերեսների իրավունքները չեղյալ են համարվել, սակայն ընկերություններն երկարացնում են աշխատանքների անցկացման արտոնագրերը։
Այդ կատարվում է, չնայած անցյալում Ալյասկայի շելֆում նավթի պաշարների մասին լավատեսական կանխատեսումներին. 2008-ին դրանք կազմել են գրեթե 30 մլրդ բարել։
Shell ընկերությունը Արկտիկայում պաշարների հանույթի առաջատարն էր։ Սակայն խոստացված մեծ շահույթից ու էներգետիկ անվտանգությունից հետո Արկտիկայում օբյեկտներում տեղի ունեցան մի շարք վթարներ։ 2013 թ. փետրվարին ընկերությունը հայտարարեց հորատումը մի տարով դադարեցնելու մասին։
Խնդիրները, որոնց նավթային հսկան բախվել է Արկտիկայում, ազդել են նաև ԱՄՆ մյուս ընկերությունների ծրագրերի վրա։ Այսպես, 2012-ին Statoil-ը և Total-ը նույնպես անորոշ ժամանակով հետաձգեցին արկտիկական ծրագրերը։ Նրանք, որպես հիմնական պատճառ նշեցին ռիսկերի մեծ քանակությունը։








































