Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը «կանաչ լույս է վառել» Patriot զենիթա-հրթիռային համալիրները Թուրքիա ուղարկելու առջև: Որոշվել է Թուրքիային հատկացնել Patriot-ի երկու մարտկոց և առավելագույնը 400 զինծառայող, որոնք կսպասարկեն այդ համակարգերը:
Սակայն Patriot-ների ուղարկման համար անհրաժեշտ է, որ այդ հարցը հավանության արժանանա նաև Բուդեսթագի ստորին պալատի կողմից: Մեծ հավանականություն կա, որ Գերմանիայի խորհրդարանը հավանություն կտա դրան՝ թեև ընդդիմադիր մի շարք ուժեր դեմ են հանդես գալիս Patriot-ների առաքմանը:









































