Իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, թե երբ կարող է վերադառնալ խաղադաշտ.
«Շարունակում եմ ապաքինվել ծնկիս ստացած վնասվածքից: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Կաշխատեմ վերադառնալ խաղադաշտ ու օգնեմ թիմակիցներիս մեկ ամսից: «Յուվենթուս»-ում ամեն ինչ հիանալի է»-, ասել է Մորատան:
Նշենք, որ իսպանացի հարձակվողը «Յուվենթուս» է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»-ից: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո:







































