«Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը «Սպարտակ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Հպարտանում եմ իմ տղաներով: Մենք հրաշալի էինք խաղում: Մեր` փլեյ-օֆֆ դուրս գալը իսկանա հրաշք է: Չնայած, մենք արժանի էինք նման նշանակալի հաջողության:
11 մետրանոցի ժամանակ ես շրջվեցի: Շատ էի նյարդայնանում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այս տարի եղել էին անհաջող իրացված հարվածներ: Բարեբախտաբար, Քրիսը հուսախաբ չարեց ու հիանալի իրացրեց 11 մետրանոց հարվածը»,- խաղից հետո ասել է Լենոնը:
Հիշեցնենք, որ «Սելթիկ»-ը կարողացավ «Բարսելոնա»-ի հետ մեկտեղ դուրս գալ խմբից` գրավելով երկրորդ հորիզոնականը:







































