Սողոմոնյան կղզիներում 93 տարեկանում մահացել է մելանեզիացի Էրոնի Կումանան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել էր ԱՄՆ ապագա նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի կյանքը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
1943թ. Կումանան համագյուղացու՝ Բույկու Գասայի հետ մակույկով լողալիս գտել են վիրավոր Քենեդիին ու ևս 10 ամերիկացի զինվորականների՝ ճապոնական կործանիչի կողմից վնասված պարեկային նավում:
Նրանց հաջողվել է ճապոնացի պարեկների վերահսկողության տակ գտնվող ջրում 65 կմ լողալ մինչև ամերիկյան մոտակա բազա և նրանց ուղերձ փոխանցել լեյտենանտ Քենեդիից՝ գրված կոկոսի կեղևի վրա:
Մեկ շաբաթ հետո նորզելանդական մոտորանավակը փրկել է լեյտենանտի թիմին:
Դառնալով նախագահ՝ Քենեդին կոկոսի կեղևը փակցրել է Սպիտակ տան իր աշխատասենյակի պատին:








































