ՀԴԲ-ն վարձում է ընկերություն՝ բյուրոյի մասին դրական, չեզոք և բացասական լուրերի որոնման համար՝ գրում էThe Washington Times-ը: Ընդ որում, հատուկ ծառայությունները չեն մանրամասնում, թե ինչու է իրեն անհրաժեշտ նման տեղեկատվությունը և ինչ է ծրագրում անել դրա հետ՝ ասվում է հոդվածում:
Թե ինչպես է օգտագործվելու լրատվամիջոցների կողմից ՀԴԲ-ի վերաբերյալ նյութերի գնահատումը՝ նույնպես հայտնի չէ: Պոտենցիալ թեկնածուներին միայն հաղորդվում է, որ դա հանձնվում է նրանց հայեցողությանը:
Եղած տվյալների համաձայն՝ բյուրոյի համար մամուլի լուսաբանումները անհրաժեշտ է ներկայացնել ամեն օր: Պահանջվում է ոչ միայն հրատապ լուրերի ուսումնասիրություն, այլև խմբագրականների, հոդվածների և հասարակական քննարկումների:







































