Medz Bazar երաժշտական խումբը YouTube-ում ներկայացրել է Ariur Ar ‘Ariur երգը: Հայերին ու Հայաստանին նվիրված ռեփը կարդում է Վահան Քերովփյանը:
Խմբի անդամների շարքում մի քանի հայ կա: Րաֆֆի Դերդերյանը դհոլ է նվագում, Շուշան Քերովփյանը հանդես է գալիս բասիստի դերով, իսկ Սևանա Չակերյանն ակորդեոն է նվագում:
Խումբը կազմավորվել է 2012-ի մայիսին: Ութ անդամների շարքում կան նաև թուրք, եզդի, քուրդ, ամերիկացի և ֆրասիացի ազգերի ներկայացուցիչներ:
Նշենք, որ խումբը օգոստոսի 6-ին համերգով հանդես կգա Դիարբեքիրում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտ:










































