Գերմանական «Շոնդորֆ Փալմ» հիմնադրամը Հրանդ Դինքին հետմահու շնորհել է «Յոհան Ֆիլիպ Փալմ» մամուլի և մտքի ազատության մրցանակը, որ տրվում է երկու տարին մեկ: Այս մասին գրում է «Նոր Յառաջը»։
Մրցանակի հանձնմանը ներկա է եղել նահատակ լրագրողին կինը` Ռաքել Դինք, որն ասել է. «Հրանտի միակ փափագն էր Թուրքիան և թուրք ժողովուրդը ազատված տեսնել 1915-իի Ցեղասպանության վերքից։ Նա գրում և խոսում էր միայն ճշմարտությունը: Պայքարում էր թուրք ժողովրդին անգրագիտության ճահճից փրկելու համար: Ա՛յդ է, որ վճարեց իր կյանքով»:
Յոհան Ֆիլիպ Փալմը իր հրատարակչատանը ֆրանսիական վարչակարգը քննադատող մի գիրք հրատարակելու պատճառով գնդակահարվել է 1806 թվականին:








































