Ղրղըզստանի Իսիկ-Կուլի մարզում քրեական գործ է հարուցվել մի կնոջ դեմ, որն իր 10-ամսական դստերը վաճառել է 78 դոլարով: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով հանրապետության գլխավոր դատախազությանը:
Դեպքը տեղի է ունեցել Բալիկչի քաղաքում դեռևս մարտին, սակայն հանցագործությունը բացահայտել հաջողվել է միայն օգոստոսին: Աղջկա գտնվելու վայրն արդեն պարզվել է, սակայն չի հաղորդվում:
Հարուցվել է քրեական գործ «Մարդկանց առևտուր» հոդվածով:







































