Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ դարձաղծ Հրաչյա Հարությունյանն այսօր վերջին խոսքով ելույթ կունենա Մոսկվայի դատարանում:
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, նրա ելույթից հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Վճիռը հայտնի կդառնա արդեն այսօր: Դատախազությունն ավելի վաղ պահանջում էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Հրաչյա Հարությունյանը կալանքի տալ է 2013թ. հուլիսից: Նա մայրուղու վրա իր ԿամԱԶ մեքենայով բախվել էր քաղաքացիական ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել 60 մարդ:









































