Մեխիկոյի բնակիչ Օսկար Ագիլարը զոհվել է Facebook-ի իր էջի համար սելֆի անելու ժամանակ: Արագ ավտոմեքենաներ, զենք և գեղեցիկ կանանց սիրող 21-ամյա մեքսիկացին անընդհատ լուսանկարվել է իր սիրելի առարկաների հետ:

Ըստ հարևանի՝ Ագիլարը շրջելիս է եղել տան բակում՝ զենքը թափահարելով: Որ զենքը լիցքավորված է, ամենայն հավանականությամբ, նա տեղյակ չի եղել՝ հաղորդում է news.com.au-ն:







































