Հայտնի երաժիշտ Աերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում/գործողություններում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։
Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից:Ես Հայաատան այցելության ընթացքում եղել եմ Արցախում և նկատել եմ, որ այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության»։ Ի հավելումն ՜նա նշում է, որ կողմ է նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին:








































