British Airways ընկերության ղեկավար Վիլլի Ուոլշը նշել է, որ լոնդոնյան Հիթրոու օդանավակայանը հետ կմնա աշխարհում խոշորագույն Դուբայի Միջազգային օդանավակայանից առաջիկա երկու-երեք տարիների ընթացում՝ հաղորդում է Arabian Business ամսագիրը:
Համաձայն հաղորդագրության, Ուոլշը հայտարարել է, որ ուղևորների ու ինքնաթիռների հոսքը Դուբայի օդանավակայան զգալիորեն մեծացել է վերջին տասնամյակի ընթացքում: Նա հաղորդել է, որ 2001թ-ին Դուբայը եղել է 99-րդ խոշոր օդանավակայանն աշխարհում, իսկ 2011թ.ին դարձել է 4-րդը:
Ուոլշը նաև վստահություն է հայտնել, որ Լոնդոնի օդանավակայանը ընդլայնելու որոշման կայացման դանդաղեցման դեպքում 2050թ-ին արդեն հնարավորություն չի լինի ավելացող ուղևորներին սպասարկել երկու թռիչքուղիներով:









































