Չինաստանի իշխանությունները բացառել են համակարգչային հակավիրուսների արտադրության հավանությանն արժանացած ցուցակից ամերիկյան Symantec-ը և ռուսական «Կասպերսկու լաբորատորիա»-ն: Այս մասին գրում է People’s Daily պարբերականը:
Հաղորդագրությունում ասվում է, որ ցուցակում մնացել է ընդամենը 5 ընկերություն: Նրանք բոլորն էլ գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Վարկածներից մեկով՝ Չինաստանի իշխանությունները այդ կերպ փորձում են աջակցել սեփական ընկերություններին, ովքեր զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությամբ:










































