Վաշինգտոնի ներկայիս պաշտպանական քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ անվտանգությունը: Ազգային պաշտպանության հարցերով հանձնաժողովը կարծում է, որ պետք է ընդլայնվեն պաշտպանական ծախսերը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Փորձագիտական հանձնաժողովի կարծիքով, որի կազմում են ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին, բանակի պաշտոնաթող գեներալ Ջոն Աբիզեյդը, ինչպես նաև Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, եթե Կոնգրեսը հետևի նախկին քաղաքականությանը և չվերանայի զինված ուժերի ֆինանսավորման ծրագիրը, ազգային անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի ներքո:
Փորձագետներն ընդգծում են, որ Պենտագոնին անհրաժեշտ և հասանելի միջոցների միջև «ընկած տարածությունը» վտանգավոր է՝ հատկապես նոր սպառնալիքների և անվտանգության ոլորտում փոփոխվող պայմանների ֆոնին:










































