Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին վրդովեցրել է ուկրաինացի լրագրողների կողմից RT Ruptly տեսագործակալության աշխատակցուհի Ալինա Եպրիմյանին Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնելու փաստը: Այս մասին Սիմոնյանը հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
«Ես երբեք այսպիսի բան չեմ լսել, որ գործընկերներն իրենց գործընկերոջը, որը պատկանում է այն հեռուստաալիքին, որը նրանց դուր չի գալիս, ուղարկեն ուժայինների մոտ, որտեղ նրան ինչ ասես կարող էր սպասվել, և նրա գործընկերներն այդ մասին գիտեին»,- նշել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը:
Ավելի վաղ ինքը՝ Եփրեմյանը, մանրամասնորեն պատմել է Ուկրաինայում իր ձերբակալության մասին: Նրա խոսքով՝ ուկրաինացի գործընկերները նրա մասին զեկուցել են ՈՒԱԾ-ին այն բանից հետո, երբ տեսախցիկի վրա նկատել են տեսագործակալության լոգոն: Ընդ որում՝ ուկրաինական ԶԼՄ-ների աշխատակիցները սկզբում իրենք են ինքնուրույն հարցաքննել Եպրիմյանին, այնուհետև հանձնել են նրան ՈՒԱԾ-ին:
RT Ruptly-ի նկարահանման խմբի նկարահանած բոլոր նյութերը առգրավել են, այնուհետ դրանք փոխանցվել են ՈՒԱԾ-ն տվյալների բազա: Օգոստոսի 1-ին հարցաքննվելուց հետո Եպրիմյանին արտաքսել են Ուկրաինայից:









































