Մելբուռնում ապրող լուսանկարիչ Ջեսիկա Թրեմփը տեսախցիկ է օգտագործում իր մանկական երևակայության իրագործման համար:
«Երբ ես փոքր էի, երազում էի, որ պարուհի կամ դրամատիկական դերասանուհի դառնամ, բացի դրանից՝ կարողանայի թռչել և անտառային կենդանիների լեզվով խոսել: Հիմա ես գտել եմ երազանքներս իրականություն դարձնելու ուղին»,- ասել է Ջեսիկան:
Լուսանկարներում դեռատի աղջիկներ ու տղաներ են պատկերված, ովքեր հայտնվել են առասպելական անտառում:










































