Այսօր՝ օգոստոսի 3-ին, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը ընկերական հանդիպում է անցկացնում շվեյցարական «Ռապերշվիլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից: Մխիթարյանը նախորդ ընկերական հանդիպումը բաց էր թողել, քանի որ ուներ մկանային խնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Բորուսիա»-ի մեկնարկային կազմը.
Լանգերակ, Կնիստոկ, Սուբոտիչ, Գինտեր, Շմելցեր, Կիրխ, Յոյիչ, Մխիթարյան, Ջի, Օբամեյանգ, Ռամոս:
Պահեստայիններ- Բոնման, Սոկրատիս, Գյուլ, Կեհլ, Բենդեր, Մարուոկա, Հոֆման, Ամինի, Իմոբիլե, Սար: