Բիլբաոյի «Աթլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան խոսել է թիմի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հնարավոր հեռանալու մասին՝ նշելով, որ Լյորենտեն ձմռանը ոչ մի տեղ էլ չի գնա՝ գրում է goal.com-ը:
««Աթլետիկ»-ը մտադիր չէ վաճառել Լյորենտեի տրանսֆերային իրավունքներն այս ձմռանը: Սա ակումբի պարզ և հստակ որոշումն է այս հարցի շուրջ»,- ասել է արգենտինացի մասնագետը:








































