Պլանավորվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան: Այս մասին հայտարարել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան, փոխանցում է apsny.ge-ն:
«Վրաստանի վարչապետը հաջող այց է կատարել Գերմանիա: Պլանավորվում է նաև Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան… Կարծում եմ, որ դա Վրաստանի քաղաքական կյանքում մեծ նշանակություն կունենա: Դրանից բացի, պլանավորվում է մեր կառավարության մի քանի ներկայացուցչի այցը Գերմանիա. խոսքը առաջին հերթին ԱԳ նախարարի մասին է»,- նշել է Լադո Չանտուրիան:








































