Փարիզի ոստիկանությունը կալանավորել է Գազայում պատերազմի դեմ ակցիայի ամենաքիչը 48 մասնակիցների՝ հաղորդում է Express-ը:
Երթից հետո, որին մասնակցել է տարբեր հաշվարկներով՝ 11,5-20 հազար մարդ, ակտիվիստների խումբը անջատվել է մարդկանցից և մետրոյով մեկնել է Մարե, որտեղ գտնվում է սինագոգը և մեծամասամբ հրեա բնակչություն է ապրում: Ցուցարարները ձերբակալվել են մետրոյից դուրս գալու ժամանակ: Նրանք մեղադրվում են բախման հրահրման մեջ:
Փարիզի ոստիկանությունը ուրբաթ հավանության էր արժանացրել պաղեստինցիների օգտին անցկացվող երթը: Մեկ շաբաթ առաջ նմանատիպ երթի անցկացման ժամանակ ձերբակալվել էր մոտավորապես 40 մարդ:








































