ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր թիմը կշարունակի տիտղոսներ նվաճել առաջիկա մրցաշրջանում:
«Մենք շատ ուժեղ թիմ ունենք, սակայն միայն խոսելը բավարար չէ: Անհրաժեշտ է խոսքերի իսկությունն ապացուցել նաև գործով: Պետք է համառորեն մարզվել և բարելավել մեր որակները: Կարծում եմ` փարիզցիները կարող են հպարտանալ իրենց թիմով: Ինձ համար սա երրորդ մրցաշրջան է ակումբում, և ես արդեն 5 գավաթ եմ նվաճել: Մենք պետք է շարունակենք պարտություն կերտել»,- նշել է Իբարհիմովիչը:
Հիշեցնենք, որ երեկ ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի Սուպերգավաթակիր` 2:0 հաշվով հաղթանակ տանելով «Գենգամ»-ի նկատմամբ:









































