Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունը International Champions Cup-ի շրջանակներում: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` մանկունիանցիների հաղթանակով:
«Մեր թիմը սովոր չէ հանդես գալ առանց Ռոնալդուի: Ամեն դեպքում այս փուլում մենք չենք կարող լիովին պատրաստ լինել մրցաշրջանին: Շատ խաղացողներ թիմին են միացել ընդամենը մեկ շաբաթ առաջ և դեռևս ձեռք չեն բերել իրենց օպտիմալ մարզավիճակը:
Քրիշտիանուն խաղացղ 20 րոպե և դա նշանակում է, որ դրական առաջընթաց կա: Կարծում եմ` ևս մեկ շաբաթ թիմի հետ մարզվելուց հետո նա պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկային խաղին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:




































