Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը մտադիր է երկրում ստեղծել սերմնահեղուկների առաջին բանկը` լեզբուհիների և միայնակ կանանց համար, որը կֆինանսավորվի երկրի բյուջեից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Բանկի բացումը նախատեսվում է սեպտեմբերին: Ընդհանուր ծառայության արժեքը 300 ֆունտ է (մոտ 500 դոլար): Կանայք հնարավորություն կունենան ընտրել երեխայի կենսաբանական հորը` ելնելով ռասայական պատկանելությունից, հասակից, մասնագիտությունից և հոբբիից:

Դրանից հետո ապագա մորը կուղարկեն համապատասխան կլինիկա` արհեստական բեղմնավորման համար:











































