Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր Ամանը կարծում է, որ երկիրը չպետք է միանա ԵՄ պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ, քանի որ այդ դեպքում կթուլանա Շվեյցարիայի` որպես միջնորդի դերն Ուկրաինայի ճգնաժամում: Այս մասին գրում է Schewiz am. Sonntag պարբերականը:
Նա նշել է, որ Շվեյցարիան ուկրաինական ճգնաժամի լուծման համար իր օգնությունն առաջարկել է քայլ առ քայլ:

«Այդ դերը կթուլացվի, եթե մենք աջակցենք ԵՄ-ին: Դա հատկապես կարևոր է այն առումով, որ գոյություն ունի երկիր, որը կարող է ասել` ես ոչ մեկի կողմնակիցը չեմ»,-հայտարարել է նա:
Շնայդեր Ամանը, սակայն, չի բացառել, որ հետագայում այս առումով Շվեյցարիան կարող է վերանայել իր դիրքորոշումը:










































